Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
24.05.2013 | 00:59

...թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական «շարքերում». Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. «Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր»: «Ինչ անե՜մ, խնամիս ա»,- նույն հանդարտությամբ արձագանքել է Աղվան Վարդանյանը: «Չհասկացանք, արա, մենք խնամի՜ չենք ունեցել, բա՜ն չենք ունեցել»,- վրա է բերել ընկեր Վահանը:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ